Թունիսում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

16:43   15 Սեպտեմբեր 2019    108

Կիրակի Թունիսի հանրապետության քաղաքացիները նախագահ են ընտրելու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 15-ին երկրում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրությունների առաջին փուլը նշանակված էր նոյեմբերի 17-ին: Սակայն, հուլիսի 25-ին Թունիսի առաջնորդ Բեժի Քաիդ աս-Սեբսիի մահից հետո Գերագույն Անկախ ընտրական հանձնաժողովը, որն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, որոշում կայացրեց սեպտեմբերի 15-ին կազմակերպել արտահերթ քվեարկություն:

Նշվում է, որ Թունիսում արտահերթ նախագահական ընտրություններին նախորդել է դժվարին անցումային շրջան: Թունիսում տեղի ունեցավ «հասմիկների հեղափոխություն», որը նշանավորեց Արաբական գարնան սկիզբը, տեղի ունեցան առաջին ազատ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ընդունվեց նոր Սահմանադրություն, փոխվեց ինը կառավարություն, երկրում սկսվեցին անկարգություններ, զանգվածային գործադուլներ, ահաբեկչական գրոհները և այլն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թունիս  


Վերնագիրի այլ պիտակները