Լոնդոնում 19 ակտիվիստ է ձերբակալվել Հիթրոու օդանավակայանի աշխատանքը խափանելու փորձի համար

17:55   15 Սեպտեմբեր 2019    142

Լոնդոնի ոստիկանությունը շաբաթ 19 մարդու է ձերբակալել, որոնք փորձել են բողոքի ակցիա իրականացնել Հիթրոու օդանավակայանում՝ ընդդեմ շրջակա միջավայրի աղտոտվածության, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրվանից Extinction Rebellion շարժման բնապահպան ակտիվիստները փորձում են խափանել Հիթրոուի աշխատանքը, ոմանք նույնիսկ փորձ են արել օդանավակայանի հարևանությամբ անօդաչուներ գործարկել: Չնայած բողոքի ակցիաներին, բոլոր չվերթներն իրականացվել են՝ ըստ չվացուցակի:

Ոստիկանները շուրջօրյա ծառայություն են իրականացնում օդանավակայանի հարևանությամբ և կանխում են օդանավակայանը շրջափակելու ցանկացած փորձ:

«Շաբաթ բողոքի ակցիայի 19 մասնակից է բերման ենթարկվել Հիթրոու օդանավակայանում՝ անկարգությունների մեղադրանքով: 16 հոգու գրավի դիմաց ազատ են արձակվել, նրանցից մեկը բերման է ենթարկվել երկրորդ անգամ», - ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ ոստիկանությունը նույնպես ակտիվիստների է բերման ենթարկել՝ Հիթրոուի աշխատանքը խափանելու փորձի համար, գրեթե բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել գրավի դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները