Ամերիկյան երկու բազա և մեկ նավ գտնվում են ԻԻՀ զինվորականների թիրախային կենտրոնում․ Իրանի պաշտոնյա

13:37   15 Սեպտեմբեր 2019    156

Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ երկու բազա և մեկ ամերիկյան նավ գտնվում են Իրանի զինվորականների թիրախային կենտրոնում, որոնց վրա ռազմական գործողությունների դեպքում հարված կհասցվի, հայտնել է Իրանի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Քաթարում տեղակայված ալ-Ուդեյդ բազան, ԱՄԷ-ում տեղակայված ազ-Զաֆրա բազան և Օմանի նեղուցի մեկ ամերիկյան նավ գտնվում են հարվածի տակ, իսկ ԱՄՆ-ի կողմից պատասխանի պարագայում մենք հարված կհասցնենք նրանց», հաղորդում է Թասնիմ գործակալությունը՝ Հաջիզադեի խոսքերին հղումով:

Նա նշել է, որ 2․000կմ հեռավորության վրա տեղակայված ամերիկյան բոլոր բազաները և նավերը գտնվում են իրանական հրթիռների հասանելիության տարածքում։ Միաժամանակ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը սուտ է համարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը առ այն, որ Սաուդիան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ հարձակումների ետևում Իրանն է կանգնած։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները