Եգիպտոսը հայտարարել է Սինայան թերակղզում ահաբեկիչներին ոչնչացնելու մասին

18:02   15 Սեպտեմբեր 2019    123

Զինծառայողների եւ ոստիկանների վրա հարձակումներ նախապատրաստող ահաբեկչական խումբը վնասազերծված է Սինայան թերակղզում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին կիրակի հաղորդել է Եգիպտոսի ՆԳ նախարարը:

Նախարարության տեղեկություններով՝ Սինայի հյուսիսում՝ Հալբանա շրջանում, ոչնչացվել է մի քանի ահաբեկիչ, որոնք, ըստ հետախուզական տեղեկությունների, հրահանգավորվել են հանցավոր խմբավորման արտարկրում գտնվող ղեկավարների կողմից եւ պլանավորել են ահաբեկչական գործողությունների իրականացում: Հրաձգության ժամանակ վիրավորվել է ոստիկանության երկու սպա: Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը մի քանի տարի շարունակ արշավ է անցկացնում Սինայի հյուսիսային շրջաններում արմատական խմբավորումների դեմ:

2018 թվականի փետրվարին Եգիպտոսի զինված ուժերն ու ՆԳ նախարարությունը սկսել են հակաահաբեկչական գործողությունները «Սինայ-2018» ծածկանվան ներքո, որը, ի տարբերություն նախկինում իրականացված միջոցառումների, կատարվում է մինչ այսօր ինչպես Սինայի հյուսիսում եւ կենտրոնական հատվածում, այնպես էլ Նեղոսի դելտայում եւ երկրի արեւմուտքում գտնվող անապատում: Այդ ժամանակահատվածում ոչնչացվել են հարյուրավոր ահաբեկիչներ, զոհվել տասնյակ ոստիկաններ եւ զինծառայողներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները