ՌԴ-ն ավարտել է Թուրքիային C-400-ների մատակարարումը

18:23   15 Սեպտեմբեր 2019    145

Ռուսական C-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի՝ Թուրքիա մատակարարման երկրորդ փուլն ավարտվել է:

TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր, Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում ավարտին է հասցվել C-400 հակաօդային պաշտպանության երկրորդ հրթիռային մարտկոցի տարրերի առաքման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանից կողմից Թուրքիային C-400-ներ տրամադրելու համաձայնագրի մասին կողմերը հայտարարել էին դեռևս 2017 թվականին: Գործարքն ընդհանուր առմամբ արժեցել է 2.5 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները