Ինքնաթիռում արբած ուղեւորուհին կծել է բորտ ուղեկցորդուհուն. ԶԼՄ-ներ

19:47   15 Սեպտեմբեր 2019    139

Չինաստանի արբած քաղաքացին սկանդալ է ստեղծել եւ կծել է բորտ ուղեկցորդուհիներից մեկին Աթենք-Պեկին չվերթը կատարող ինքնաթիռում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Beijing News թերթի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Աթենքից դեպի Պեկին թռիչք կատարող ինքնաթիռում: Ուղեւորուհիներից մեկը, որը ՉԺՀ-ի քաղաքացի է, թռիչքի ժամանակ ալկոհոլ է օգտագործել, սկսել վիճել մյուս ուղեւորների հետ եւ կծել բորտ ուղեկցորդուհիներից մեկին, որը փորձել է միջամտել վեճին:

Պեկինի միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել կնոջը վարչական իրավախախտում կատարելու հատկանիշներով: Ներկայումս իրավախախտ կինը գտնվում է կալանքի տակ:

2018 թվականի ապրիլին Air China ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում անվտանգության նկատառումներով, քանի որ ուղեւորներից մեկը պատանդ էր վերցրել բորտ ուղեկցորդուհուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները