Բիլ Գեյթսն այժմ իրեն 4 հարց է տալիս, որոնք նա 25 տարեկանում անտեսել է

20:12   15 Սեպտեմբեր 2019    108

Բիլ Գեյթսը 63 տարեկան է: Նա համոզված է, որ այժմ դարձել է բոլորովին այլ մարդ՝ համեմատած այն ժամանակի հետ, երբ հիմնադրել է Microsoft ընկերությունը՝ «յուրաքանչյուր տան յուրաքանչյուր սեղան համակարգչով ապահովելու համար»:

Իր կյանքի որակը գնահատելու համար Գեյթսը իրեն հարցեր է տալիս: Դրանք տարբերվում են այն հարցերից, որոնք նա իրեն տվել է երիտասարդության տարիներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

25-ամյա Գեյթսի համար կարևոր էր միայն մեկ հարց. որը թույլ էր տալիս գնահատել հաջողությունները գործարարության ոլորտում. արդյո՞ք Microsoft-ի արտադրանքը մարմնավորում է անձնական համակարգիչների վերաբերյալ երազանքը:

Gates Notes անձնական բլոգում գործարարը նշել է, թե շարունակում է գնահատել իր աշխատանքը յուրաքանչյուր տարվա վերջում. սակայն հարցերն այժմ տարբեր են: Ահա թե ինչ հարցեր է նա այսօր կարևորում. «Ես բավականաչափ ժամանակ հատկացրե՞լ եմ ընտանիքիս: Որքա՞ն նոր բան եմ սովորել: Արդյո՞ք նոր ընկերներ ձեռք եմ բերել և կարողացե՞լ եմ ավելի մոտենալ հին ընկերների հետ»:

Գեյթսը պատրաստ է խոստովանել, որ 25 տարեկանում այդ հարցերը նրա մոտ ծիծաղ էին առաջ բերում: 63 տարեկանում դրանք առանձնահատուկ նշանակություն են ստացել նրա համար: Բիլ Գեյթսի ընկեր Ուորեն Բաֆեթը նրան հուշել է ևս մեկ հարց, որը թույլ կտա չափել հաջողությունը. «Արդյո՞ք այն մարդիկ, որոնց մասին ես հոգ եմ տանում, ինձ փոխադարձաբար սեր են տալիս»:

Աշխարհի երրորդ հարուստ մարդը՝ Բաֆետը ուսանողների հետ զրույցում ասել է. «Սերը հնարավոր չէ գնել, և դա է նրա հիմնական խնդիրը: Սեր ստանալու միակ տարբերակը պատրաստակամ, բարի, հոգատար և սիրող լինելն է: Որքան շատ սեր ես տալիս, այնքան շատ ես ստանում»: Այդ իսկ պատճառով թե՛ Բիլ Գեյթսը, թե՛ Ուորեն Բաֆեթը խրախուսում են բարեգործությունը և անձամբ զբաղվում են դրանով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները