Մեքսիկայի նավթահորերից մեկում 44 մարդու մասնատված մարմին է հայտնաբերվել

21:22   15 Սեպտեմբեր 2019    162

Մեքսիկայում դատաբժշկական փորձագետները պարզել են Խալիսկո նահանգի նավթահորում հուղարկավորված 44 մարմնի ինքնությունը:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Գուադալախարա քաղաքի մոտակայքում հայտնաբերված մարդկային մարմնի մնացորդները թաքնված են եղել 119 սև տոպրակներում: Մարմնի մնացորդները հայտնաբերվել են սեպտեմբերի սկզբին, երբ տեղի բնակիչներն սկսել են բողոքել գարշահոտից:

Հայտնի է, որ Խալիսկո նահանգը Մեքսիկայի ամենավտանգավոր թմրակարտելների կենտրոնական հավաքատեղին է, և սա արդես մարմինների հայտնաբերման երկրորդ խոշոր դեպքն է, որ նահանգում գրանցվել է այս տարի:

Նշվում է, որ մարմինները հիմնականում մասնատված են եղել, ինչի պատճառով մասնագետները ստիպված էին միացնել մարմինների մասերը՝ պարզելու դրանց ինքնությունը: Դրանցից շատերի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները