Նյու Յորքում Microsoft-ի խանութի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում

21:35   15 Սեպտեմբեր 2019    171

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 76 մարդու, որոնք բողոքի ցույց էին անում Microsoft կորպորացիայի խանութի դիմաց, հայտնում է CNN-ը:

Ըստ գործակալության տեղեկատվության, բողոքի ակցիայի կազմակերպիչը «Close the Camps» շարժումն է, որի ղեկավարները ԱՄՆ իշխանություններին կոչ են անում փակել ճամբարները, որտեղ ապօրինի ներգաղթյալներ են պահվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի կորպորացիայի ղեկավարությունը ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության աշխատակիցներին մերժի իր ծրագրային ապահովումն օգտագործելու հարցում:

CNN- ի փոխանցմամբ պահանջվել է իրավապահների միջամտությունը, քանի որ ցուցարարները փակել են մեգապոլիսի ամենաբանուկ փողոցներից մեկի՝ Հինգերորդ պողոտայի երթևեկելի հատվածը:

ԱՄՆ գերագույն դատարանը երկրի իշխանություններին թույլ է տվել հրաժարվել ապաստան այն միգրանտներից, որոնք նախկինում նման խնդրսանքով չեն դիմել երրորդ երկրի իշխանություններին, մինչև ԱՄՆ հասնելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորքում   Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները