Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիան համեմատել է Հալկի հետ

22:02   15 Սեպտեմբեր 2019    207

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն օգտագործել է կոմիքսների անալոգիան՝ համեմատելով Մեծ Բրիտանիայի սուպեհերոս «Անհնարին Հալկ»-ի հետ երկիրը ԵՄ կազմից հոկտեմբերի 31-ից դուրս բերելու ուղղությամբ նրա ջանքերը քննարկելու ժամանակ կնքված համաձայնագրի առկայության դեպքում կամ առանց դրա, հաղորդում է Fox News-ը:

«Հալկը միշտ ելք էր գտնում անկախ ամեն ինչից: Եւ դա այս երկրի դեպքում էլ է այդպես: Մենք դուրս կգանք հոկտեմբերի 31-ին»,-ասել է Ջոնսոնը Mail պարբերականին տված հարցազրույցում: «Հալկը որքան խելագար է դառնում, այնքան ուժեղանում է»,-հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բերքզիթի իրավիճակը Ջոնսոնը համեմատել է հույզերի հետ, որոնք փոթորկում են համեստ գիտնական Բրյուս Բաների ներսում, որը զայրույթի ժամանակ վերածվում է Հալկի: «Հալկը կարող էր լինել ձեռնաշղթաներով, սակայն երբ նրան սադրում էին, նա կոտրում էր դրանք»,-ընդգծել է Բորիս Ջոնսոնը:

Ավելի վաղ Բրիտանիայի խորհրդարանի անդամները քվեարկել էին, որ պարտադրեն Ջոնսոնին հետաձգել բրեքզիթի ժամկետները: Նրանք նաեւ բազմիցս հերքել են բրեքզիթի հարցում թագավորության նախկին վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած ծրագրերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները