Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Calend.ru-ն։
Նշվում է՝ օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կարգախոսն է «Պահպանի՜ր երկինքը, պաշտպանիր ինքդ քեզ՝ պաշտպանիր օզոնային շերտը»:
1987 թվականի սեպտեմբերի 16-ին 36 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն՝ մասնակից երկրները պետք է սահմանափակեն կամ ամբողջովին դադարեցնեն օզոնը քայքայող նյութերի արտադրությունը:
Օզոնային շերտը երկրի վրա տարածվում է հսկա ծածկոցի նման, որը հասնում է դեպի տիեզերք: Եթե այդ շերտը երբևէ մաշվի, ապա վտանգավոր կլինի ամբողջ բիոսֆերայի համար, և առհասարակ այն ամենի ինչի ու բոլորի համար, ինչը շնչում է։
Ոլտրամանուշակագույն ճառագայթներից մարդու մոտ կարող է առաջանալ մաշկի քաղցկեղ, կուրություն և այլ հիվանդություններ։ Օզոնային շերտը պաշտպանում է Երկիր մոլորակը արևային ճառագայթման որոշակի շերտի քայքայիչ ազդեցությունից՝ այդկերպ նպաստելով մեր մոլորակում կյանքի պահպանմանը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՄԱԿ