Թուրքմենստանի նախագահը գիրք Է հրատարակել ալաբայ շների մասին եւ դրանց նվիրված երգ հորինել

16:26   16 Սեպտեմբեր 2019    213

Աշգաբադում տեղի Է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական ալաբայ» գրքի շնորհանդեսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը: Այնտեղ նաեւ կայացել Է պետության ղեկավարի բանաստեղծության հիման վրա համանուն երգի պրեմիերան:

Գրքում շարադրված են «հետաքրքրական փաստեր ցեղատեսակի արժանիքների մասին, հնագիտական հետազոտությունների տվյալներ եւ ազգագրական տեղեկություններ, ինչպես նաեւ բանահյուսության մեջ ալաբայի կերպարի մեկնաբանության օրինակներ»: Գործակալությունն այդ հրատարակությունը համարել Է «հիանալի նվեր» սեպտեմբերի 27-ի Անկախության օրվա առթիվ:

Շնորհանդեսին եկել Էին նախարարներ եւ այլ պաշտոնյաներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները