Վրաստանի իշխանությունները չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընդդիմության գաղափարը

16:34   16 Սեպտեմբեր 2019    604

«Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հանդես Է գալիս «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախաձեռնության դեմ, որն առաջարկում Է դիմել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու կոչով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գիա Վոլսկին:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պատրաստել Է բանաձեւ, որը ենթադրում Է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանում, այդ թվում՝ պատժամիջոցների սահմանում բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որոնք տնտեսական գործունեություն են իրականացնում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում:

«Ցանկացած երկիր, որը ճանաչում Է Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի անկախությունը, հայտնվում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո: Այդ ուղղությամբ լրացուցիչ քայլերը կհանգեցնեն Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների»,- հայտարարել Է Վոլսկին սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցության նպատակն իրականում ազնիվ նկատառումներից չի բխում եւ այն, որ բանաձեւի ընդունումը լրացուցիչ պատժամիջոցների կհանգեցնի ՌԴ-ի կողմից, ընդդիմադիրներին հայտնի Է:

«Եվրոպայի եւ Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին մեր պայմանագիրը եւ մեր արտահանական շուկայի ընդլայնումն աննախադեպ Է: Սակայն գոյություն ունի նաեւ ռուսաստանյան շուկա, որը նույնպես զգալիորեն պայմանավորում Է ոչ միայն Վրաստանի, այլեւ այն երկրների տնտեսական դրությունը, որոնց հետ մենք առեւտուր ենք անում»,-հավելել Է Վոլսկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները