Զելենսկին պատվավոր կոչում է շնորհվել է Լավրենտի Մայլամյանին

16:41   16 Սեպտեմբեր 2019    221

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրվա կապակցությամբ պետական ​​պարգևներ և կոչումներ շնորհելու մասին:

«Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը շնորհվել է Զապորոժյե քաղաքի թիվ 6 մանկապատանեկան մարզադպրոցի հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Լավրենտի Մայլամյանին:

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Լավրենտի Մայլամյանը Զապորոժյեի շրջանի հայերի միության նախագահն է: Նրա վեց սաները մասնակցել են աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները