Հրվ. Կորեայի նախկին նախագահը հոսպիտալացվել է ուսի վնասվածքով

21:13   16 Սեպտեմբեր 2019    265

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին վիրահատության համար հոսպիտալացրել են, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարությանը:

Ըստ գերատեսչության՝ երկուշաբթի առավոտյան Պակ Կըն Հեին քննչական մեկուսարանից տեղափոխել են Սեուլի Սուրբ Մարիամ կլինիկա, որտեղ նրան վիրահատության կենթարկեն սեպտեմբերի 17-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ նախկին նախագահը չի կարողանում շարժել ձախ ուսը՝ ուսի մկանների ենթադրյալ խզման պատճառով:

Պակ Կըն Հեն հեռացվել է իշխանությունից և 25 տարվա ազատազրկման դատապարտվել կոռուցիայի և իշխանության չարաշահման մեղադրանքով: Բացի այդ, նա տուգանվել է 17 մլն դոլարի չափով: Ավելի ուշ նրան դատապարտել են լրացուցիչ 6 տարվա ազատազրկման կաշառք շորթելու և պետական միջոցները յուրացնելու համար, նաև ևս 2 տարվա ազատազրկման՝ ընտրական օրենսդրությունը խախտելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները