ԱՄՆ-ում ուսումնասիրում են Ս. Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին հակազդելու բոլոր տարբերակները

10:05   17 Սեպտեմբեր 2019    246

ԱՄՆ-ում ուսումնասիրում են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին հակազդելու բոլոր տարբերակները՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Սալմանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը։

Էսպերը հաստատել է ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային լիարժեք աջակցությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում Էսպերը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումն «աննախադեպ էր», եւ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ միասին աշխատում են «կանոնների վրա հիմնված, սակայն Իրանի կողմից խափանվող միջազգային կարգուկանոնի» պաշտպանության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները