Իտալիան նոր կառավարություն ունի

10:45   17 Սեպտեմբեր 2019    245

Իտալիան պաշտոնապես արդեն ունի նոր կառավարություն։

Ջուզեպպե Կոնտեի կաբինետում տեղի է ունեցել նաեւ 43 փոխնախարարների երդմնակալության արարողությունը՝ Կիջիի պալատում, որը 1961 թվականից սկսած, հանդիսանում է կառավարության նստավայրը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ըստ արարողակարգի, վարչապետ Կոնտեի ներկայությամբ երդման տեքստը կարդացել է կառավարության քարտուղար Ռիկարդո Ֆրակարոն, որից հետո փոխնախարարները բարձրաձայն արտասանել են «երդվում եմ» կապակցությունը եւ համապատասխան արձանագրության տակ մեկ առ մեկ ստորագրել։

Խոսքով հանդես է եկել նաեւ վարչապետ Կոնտեն։ Նոր կառավարության ձեւավորումը մեկնարկել էր սեպտեմբերի 4-ին։ Կառավարությունում կա 21 նախարար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները