Ընթացիկ տարում ՌԴ-ի շուրջ 17 մարզերում ահաբեկչական խմբեր են հայտնաբերվել. ՌԴ ՆԳՆ

12:28   17 Սեպտեմբեր 2019    234

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցները 2019 թվականի ընթացքում ահաբեկչական խմբեր են հայտնաբերել երկրի շուրջ 17 մարզերում, գրում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ Ներքին գործերի նախարարության Ծայրահեղականությանը հակազդման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Օլեգ Իլյինիխի հայտարարությանը:

«Ռուսաստանի ոստիկանություն» ամսագրում հրապարակված հոդվածում Իլյինիխը գրում է, որ միայն 2019 թվականին ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցների միասնական ջանքերի արդյունքում հաջողվել է կասեցնել ԴԱԻՇ անդամների դավադիր գործողությունները Կրասնոդարի, Ստավրոպոլի, Կրասնոյարսկի երկրամասերում, Մոսկվայի, Աստրախանի, Վլադիմիրի, Ռոստովի, Սամարայի մարզերում և այլն:

Իլյինիխը հավելել է, որ 2019-ի միայն առաջին կիսամյակում համատեղ ջանքերով ահաբեկչական բնույթի 972 հանցագործություն է արձանագրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները