Բրիտանիայի վարչապետը բողոքի ցույցի պատճառով չեղարկել է մամուլի ասուլիսը Լյուքսեմբուրգում

13:37   17 Սեպտեմբեր 2019    224

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չեղարկել է մամուլի ասուլիսը Լյուքսեմբուրգում՝ ցուցարարների աղմուկի պատճառով:

Բորիս Ջոնսոնը ժամանել է Լյուքսեմբուրգ՝ բանակցելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ: Լյուքսեմբուրգի վարչապետի նստավայրի մոտ հավաքվել են բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք Brexit-ի դեմ ուղղված կարգախոսներ են վանկարկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են նվագել հայտնի կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի վերջին՝ 9-րդ սիմֆոնիան: Ի վերջո, Բեթելը ստիպված էր մամուլի ասուլիս անցկացնել մենակ՝ բրիտանական դրոշի և դատարկ ամբիոնի կողքին, որտեղ պետք է կանգնած լիներ Ջոնսոնը:

«Այժմ ամեն ինչ կախված է պարոն Ջոնսոնից: Նա իր ձեռքում է պահում Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի քաղաքացիների ապագան Բրիտանիայում: Ժամանակը գնում է, պետք է այն խելամիտ օգտագործել»,- ասել է Բեթելը՝ ցույց տալով իր կողքին գտնվող դատարկ տեղը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները