Իտալիայում երկու սպա մեղադրվում է շուրջ 260 ներգաղթյալի մահվան պատճառ հանդիսանալու համար

14:22   17 Սեպտեմբեր 2019    279

2013 թվականին ներգաղթյալներ տեղափոխող նավի խորտակմանը դանդաղ արձագանքելու համար Իտալիայի առափնյա անվտանգության ծառայության երկու սպաներ կկանգնեն դատարանի առաջ՝ ոչ միտումնավոր սպանության մեղադրանքով, գրում է The Local պարբերականը:

Միջադեպը շուրջ 260 ներգաղթյալի մահվան պատճառ է հանդիսացել: Դատը կսկսվի դեկտեմբերի 3-ին Հռոմում:

Նշվում է, որ 2013 թվականի հոկտեմբերին Լիբիայից շուրջ 480 ներգաղթյալ տեղափոխող նավը սկսել է խորտակվել Միջերկրական ծովում` Մալթայի որոնողափրկարարական գոտում, Մալթայի մայրաքաղաք Վալետտայից 118 ծովային մղոն հարավ-արևելք ընկած հատվածում:

Սիրիայից և Պաղեստինից ներգաղթյալները դիմել են իտալացի փրկարարներին, սակայն նրանք հրահանգել են այդ հարցով դիմել Մալթային:

Մալթան էլ, իր հերթին, պնդել է, որ Իտալիան կարգավորի արտակարգ իրավիճակը, քանի որ նավը գտնվել է իտալական Լամպեդուզա կղզուց 60 մղոն հեռավորության վրա, իսկ իտալական ամենամոտ պարեկային նավակը գտնվել է խորտակվող նավից 45 րոպե հեռավորության վրա:

Մալթայի հետախուզական ինքնաթիռը փորձել է զգուշացնել պարեկային նավակին, սակայն զգուշացումն արձագանք չի ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները