ՌԴ-ը եւ Իրանը կկարողանան վճարումներ կատարել առանց SWIFT-ի, հայտարարել են Թեհրանում

14:44   17 Սեպտեմբեր 2019    272

Իրանը եւ ՌԴ-ն կարգավորել են կապը վճարումների վերաբերյալ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման իրենց ազգային համակարգերի միջեւ՝ առանց օգտագործելու SWIFT միջբանկային համակարգը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարին:

«Ռուսաստանի եւ Իրանի միջ բանկային կապեր են հաստատվել Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ռուսական համակարգի եւ իրանական SEPAM-ի միջոցով, առանց տեղեկատվության փոխանցման SWIFT գլոբալ ֆինանսական համակարգի օգտագործման»,-գործակալությունը մեջբերում Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի խոսքը:

SWIFT-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգ Է: Դրան միացած են ավելի քան 200 երկրի 10,8 հազարից ավելի խոշորագույն կազմակերպություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները