Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին դուրս Է գալիս կառավարող Դեմկուսից

15:03   17 Սեպտեմբեր 2019    473

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել Է, որ լքում Է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջ Է մտել «5 աստղի» շարժման» հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա պաշտոնապես հայտնել Է սեպտեմբերի 17-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ես լքում եմ ԴԿ-ն, եւ դա ի շահ բոլորի: Ինձ հետ են շուրջ 30 խորհրդարանականներ, բայց ոչ ոք չի վտարվում: Դուք դա համարում եք պառակտում, ես՝ նոր սկիզբ: Երբեք վատ խոսք չեմ ասի գործընկերներիս մասին: Բայց ամեն բան ինչ-որ ժամանակ ավարտվում Է»,- ասել Է Ռենցին:

Դեմոկրատական կուսակցությունից դուրս գալու քաղաքական գործչի հայտարարությունն սպասելի Էր: Ավելի վաղ Ռենցին, որը ԴԿ-ից սենատոր Է ընտրվել, ժխտում Էր, թե պատրաստվում Է նոր կուսակցություն հիմնել: Այժմ խորհրդարանում նա մտադիր Է ստեղծել ինքնավար խմբակցություն, որը «կհայտնվի արդեն շաբաթվա վերջին»: Այնուամենայնիվ Ռենցին հավաստիացրել Է, որ ԴԿ-ից իր հեռանալը ոչ մի կերպ չի ազդի Ջուզեպե Կոնտեի կառավարության ճակատագրի վրա, որին ինքը կշարունակի պաշտպանել՝ դրանով իսկ երաշխավորելով խորհրդարանական մեծամասնության պահպանումը:

Դեռ ավելին, «Շարժման» եւ «Լիգայի» կոալիցիայի կազմալուծումից հետո Ռենցին նպաստել Է ԴԿ-ի եւ «հինգաստղանիների» միջեւ դաշինքի կնքմանը, որոնք մինչեւ հիմա անհաշտ հակառակորդներ Էին: Քաղաքական գործիչը դա բացատրել Է այն բանով, որ իր գլխավոր նպատակը եղել Է պայքարը «Լիգայի» առաջնորդ Մատեո Սալվինիի դեմ եւ նրան իշխանության գալ թույլ չտալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները