Թալիբներն ստանձնել են Փարվանի նահանգում եւ Քաբուլում պայթյունների պատասխանատվությունը

16:27   17 Սեպտեմբեր 2019    771

«Թալիբան» արմատական շարժումն ստանձնել Է այն պայթյունների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 17-ին որոտացել են Աֆղանստանի Փարվանի նահանգում եւ երկրի մայրաքաղաք Քաբուլում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը:

Սեպտեմբերի 17-ին Աֆղանստանի Փարվանի նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի շտաբի կողմից նախընտրական հանրահավաքի անցկացման վայրից ոչ հեռու, որոտացել Է երկու պայթյուն: Զոհվել Է առնվազն 24 մարդ, 31 հոգի վերքեր են ստացել: Աֆղանստանի գործող նախագահը չի տուժել:
Փոքր-ինչ ավելի ուշ Քաբուլի կենտրոնական մասում տեղի Է ունեցել եւս մեկ պայթյուն: Զոհվել Է առնվազն երեք մարդ, մի քանի աֆղանցիներ վերքեր են ստացել:

Աֆղանստանի նախագահի ընտրությունները նշանակված են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին: Ավելի վաղ պլանավորվում Էր, որ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 20-ին: Դրանք տեղափոխել են արդեն մի քանի անգամ: Ղանին Աֆղանստանի նախագահի պաշտոնն զբաղեցնում Է 2014 թվականից:

Սահմանադրությանը համապատասխան, պետության ղեկավարն ընտրվում Է 5 տարով՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թալիբն  


Վերնագիրի այլ պիտակները