Ժիրինովսկին առաջարկել է ուսումնական տարին սկսել հոկտեմբերից

17:05   17 Սեպտեմբեր 2019    392

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է «տեղաշարժել» արձակուրդների ժամանակացույցը և ուսումնական տարին սկսել հոկտեմբերից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տեսե´ք, հիմա սեպտեմբեր է. բոլորը սկսել են ուսումնական տարին, իսկ մենք նրանց (կրթության ոլորտի հետ կապ ունեցող անձանց) թույլ չենք տալիս հանգստանալ: Միջազգային ճամբարները, հանգստավայրերը, առողջարանները կիսադատարկ են…Ինչո՞ւ…Եկե´ք ուսումնական տարին սկսենք հոկտեմբերի մեկից, իսկ տարին կավարտենք հուլիսին: Ամառային արձակուրդները կձգվեն օգոստոսից մինչև սեպտեմբերի վերջ, այսինքն` մենք չենք առաջարկում կրճատել ուսումնական տարին»,- ասել է Ժիրինովսկին:

Նա հավելել է, որ ամառային արձակուրդները տեղափոխելով` կերկարաձգեն ամառվա տևողությունը:

«Մայիս, հունիս, հուլիս ամիսներին բոլոր տեղերում էլ լավ է: Եկե´ք հնարավորություն տանք մարդկանց, որոնց բնակավայրերում օգոստոս, սեպտեմբեր ամիսներին արդեն աշուն է, մեկնել հարավ հանգստանալու»,-նշել է Ժիրինովսկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ժիրինովսկի  


Վերնագիրի այլ պիտակները