Աֆղանստանի հարավում առնվազն 12 մարդ Է զոհվել պայթյունից, եւս ավելի քան 60-ը վերքեր են ստացել

10:35   19 Սեպտեմբեր 2019    267

Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 12-ի, եւս ավելի քան 60 հոգի վերքեր են ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նահանգապետի ներկայացուցիչ Գուլիսլամ Սիյալը:

Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը հայտնել Էր յոթ զոհվածի եւ 85 վիրավորների մասին:

«Ներկայում մենք ունենք 12 զոհված եւ ավելի քան 60 վիրավոր»,- ասել Է Սիյալը: Նա նշել Է, որ պայթյունը որոտացել Է Կալաթ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մերձակայքում, բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, հիվանդներ ու բժիշկներ: Նա հավելել Է, որ վիրավորներին տեղափոխել են մասնավոր կլինիկաներ, քանի որ հիվանդանոցը վնասվել Է պայթյունից:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական խմբավորումը: Գրոհն իրականացվել Է այն բանից երկու օր անց, երբ սեպտեմբերի 17-ին «Թալիբան»-ը, որն սպառնացել Է վիժեցնել սեպտեմբերի վերջին նշանակված նախագահական ընտրությունները, պայթյուններ կազմակերպեց Քաբուլում եւ Փարվանի նահանգում, դրանց զոհ դարձավ 48 մարդ, տուժեց եւս 80 բնակիչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները