Նեթանյահո՞ւ, թե՞ Գանց. Իսրայելում շարունակում են հաշվել քվեաթերթիկները

10:46   19 Սեպտեմբեր 2019    303

Իսրայելում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» դաշինքը 120 տեղանոց Քնեսեթում կունենա 33 մանդատ, իսկ գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը՝ 32:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Jerusalem Post պարբերականը:

Նախնական արդյունքները ձևավորվել են ավելի քան 4 մլն քվեաթերթիկների հաշվարկից հետո, ինչը կազմում է ձայների 65.06%-ը:

Չնայած կուսակցություններից ոչ մեկը չի ստացել կառավարություն կազմելու համար անհրաժեշտ մեծամասնությունը, Նեթանյահուն կարող է զրկվել վարչապետի պաշտոնից: Կուսակցություններից որևէ մեկը պետք է կոալիցիա կազմի:

Արտահերթ ընտրությունների պատճառն այն էր, որ 5 ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Բենյամին Նեթանյահուին այդպես էլ չէր հաջողվել կոալիցիա ձևավորել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները