Սպիտակ տունը հաստատել է՝ Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն

10:57   19 Սեպտեմբեր 2019    387

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները և Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի նախագահի առաջիկա հանդիպումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում:

«Փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ու նրա հետ քննարկել հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Զելենսկու առաջիկա հանդիպումը Թրամփի հետ», - նշված է ԱՄՆ փոխնախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ելչենկոյիխոսքով՝ Փենսը հեռախոսազրույցի ընթացքում նաև «հաստատել է Միացյալ Նահանգների աներեր հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» ու բարձր է գնահատել Ուկրաինայի նոր վարչակազմի՝ «օրենսդրական բարեփոխումների միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի համարձակ գործողությունները, ինչպես նաև լիակատար աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից այդ ջանքերին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները