ՆԱՏՕ–ն կորցնում է ՌԴ-ի նկատմամբ գերակշռությունը՝ հայտարարել են Պենտագոնում

11:14   19 Սեպտեմբեր 2019    394

ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ վերջին տարիներին ՆԱՏՕ–ն կորցնում է Ռուսաստանի նկատմամբ գերազանցությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Պենտագոնի կայքը։

Նրա խոսքերով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության նախարարները գտնում են, որ Ռուսաստանը ռազմական ոլորտում մրցակիցների թվում է։

Գեներալն ընդգծել է, որ ՆԱՏՕ–ն կորցնում է Ռուսաստանի նկատմամբ իր առավելությունները։

Դանֆորդը նաև հաղորդել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 13-15-ը, քննարկվել է ՆԱՏՕ–ի ընդհանուր հայեցակարգը՝ պաշտպանության, զսպման և գործողությունների վերաբերյալ։

Գեներալը նշել է, որ ՆԱՏՕ–ն համատեղ ջանքեր է գործադրում ռազմական ներուժը մեծացնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները