Վենեսուելայի փոխնախագահը կոչ Է արել ԱՄՆ-ին վերականգնել երկրների երկխոսությունը

11:30   19 Սեպտեմբեր 2019    370

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դիմել Է ԱՄՆ-ի կառավարությանը՝ կոչ անելով երկխոսության եւ բանակցությունների գործընթաց սկսել երկու երկրների միջեւ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է VTV վենեսուելական հեռուստատեսությունը:

«Միակ բանը, որը մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի կառավարությունից, ողջամտություն դրսեւորելն Է, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ դիվանագիտական կապուղներն ու երկխոսությունը վերականգնելը, այլ ճանապարհ չկա»,- հայտարարել Է Ռոդրիգեսը:

Վենեսուելայի փոխնախագահը հավելել Է, որ երկրի օրինական ու սահմանադրական կառավարությունը տապալելու ԱՄՆ-ի պլանների ձախողումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների համար մնացել Է «մեկ ճանապարհ»՝ երկխոսությունն ու դիավանագիտական բանակցությունները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները