ԱՄԷ-ն միացավ Մերձավոր Արեւելքում նավագնացության անվտանգության ապահովման կոալիցիային

11:39   19 Սեպտեմբեր 2019    296

Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ որոշում Է ընդունվել Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգության ապահովման՝ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային երկրի միանալու մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հատնել Է ԱՄԷ-ի WAM պետական լրատվական գործակալությունը:

ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում Է, որ որոշման համար հիմք Է դարձել «գլոբալ Էներգետիկական անվտանգությունը եւ համաշխարհային տնտեսությանը Էներգառեսուրսների անընդհատ մատակարարումն ապահովելու» ձգտումը:

Նախօրյակին կոլաիցիային, որի մեջ արդեն մտել են Ավստրալիան, Բահրեյնը եւ Մեծ Բրիտանիան, միացել Է Սաուդյան Արաբիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները