Վրաստանն օգոստոսին կորցրել Է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը. Ազգային բանկ

12:31   19 Սեպտեմբեր 2019    494

Զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտներն այս տարվա օգոստոսին կազմել են 396,1 մլն ԱՄՆ-ի դոլար, ինչը 10 տոկոսով պակաս Է, քան 2018 թվականի օգոստոսին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է երկրի Ազգային բանկի ամփոփիչ տեղեկագրում:

Նույն այդ հաշվետվության համաձայն, 2018 թվականի օգոստոսին Վրաստանի՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 442,9 մլն դոլար, եւ այդ ցուցանիշը 12,4 տոկոսով գերազանցել Է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը:

Միեւնույն ժամանակ այս տարվա օգոստոսին Վրաստան Է ժամանել մոտավորապես 1,3 մլն այցելու այն դեպքում, երբ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում՝ շուրջ 1,2 միլիոն:

Ազգային բանկի տվյալների համաձայն, հունվար-օգոստոսի արդյունքներով երկրի եկամուտներն զբոսաշրջության ոլորտում կազմել են ավելի քան 2,2 մլրդ դոլար, ինչը 4,1 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Ընդամենը ութ ամսվա ընթացքում Վրաստան Է այցելել 6,216 մլն մարդ: Այդ ոլորտում եկամուտների նվազումը դիտվում Է երկրորդ ամիսն անընդմեջ. 2019 թվականի հուլիսին կրճատումը կազմել Է 13,3 տոկոս կամ 57,8 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները