32-ամյա հնդիկ տղամարդը ներկայացել է որպես 81-ամյա ծերունի

13:56   19 Սեպտեմբեր 2019    371

Հնդկաստանի 32-ամյա բնակիչ Ջայեշ Պատելին ձերբակալել են Դելիի Ինդիրիա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում, երբ նա բարձրանալիս է եղել Միացյալ Նահանգներ մեկնող օդանավը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ երիտասարդը կերպարանափոխվել է և ներկայացել որպես 81-ամյա տղամարդ՝ կրելով սպիտակ հանդերձանք, սպիտակ ներկելով մորուքն ու վարսերը: Բացի այդ, նա նաև հաշմանդամ է ձևացել՝ օդակայանի աշխատակիցներին մոտենալով անվասայլակով:

Նրան հաջողվել է անցնել օդանավակայանի նախնական անվտանգության ստուգումները՝ կեղծ անձնագիր ներկայացնելով, որը համապատասխանում էր իր «տարեց» արտաքինին: Սակայն նրա դիմահարդարը մի հանգամանք էր անտեսել՝ կնճիռների բացակայությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները