Հաստատվել է Նապոլեոնի ջախջախման անսովոր պատճառը

13:25   19 Սեպտեմբեր 2019    311

Միացյալ Թագավորության Էդինբուրգի համալսարանի հետազոտողները ապացուցել են, որ 1815-ին Տամբոր հրաբխի գերժայթքումը գլոբալ սառեցման պատճառ է դարձել, որն անվանել են «ամառ չունեցող տարի»:

Եվրոպայում կլիմայի փոփոխությունը կապում են պատմական որոշ իրադարձությունների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ գիտնականների վարկածներից մեկի, հենց այս բնական աղետն է ազդել Նապոլեոնի պարտության վրա Վաթեռլոյի ճակատամարտում 1815-ին:

Եղանակի պատմական տվյալները համեմատվել և ընդգրկվել են կլիմայի մոդելներում: Պարզվել է, որ կլիմայի վիճակը մինչև 1816 թ.-ը, ներառյալ ճնշումը ծովի մակերևույթին, կարող էր անոմալ տեղումներ առաջացնել առանց լրացուցիչ ազդեցության:

Մոդելում հզոր ժայթքման ընդգրկումը ամառային ցածր ջերմաստիճանի հավանականությունը մեծացնում է հարյուր անգամ, իսկ Կենտրոնական Եվրոպայում խոնավ ամառներինը՝ 1.5-3 անգամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները