Թրամփի հետ կապը միլիոնավոր դոլարներ են գնահատել

14:06   19 Սեպտեմբեր 2019    336

Նյու Յորքի Քուինս շրջանում գտնվող տունը, որտեղ իր կյանքի առաջին տարիներն է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, աճուրդի է հանվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Mansion Global» -ին, առանձնատունը նախատեսվում է իրացնել երկուից վեց միլիոն դոլարով, մինչդեռ այդ շրջանում բնակելի տների միջին արժեքը մոտավորապես 1.18 միլիոն դոլար է:

Աճուրդը կազմակերպող ընկերության ներկայացուցիչը պորտալի թղթակցին ասել է, որ եթե չլիներ օբյեկտի «նախագահական» պատմությունը, ապա այն կարժենար մոտ մեկ միլիոն դոլար: 2019-ի սկզբին առանձնատունը շուկա է հանվել 2.9 միլիոն դոլարով: «Այս տան արժեքը աղյուսների կամ շինարարական լուծման մեջ չէ, այլ ԱՄՆ նախագահի հետ կապի»,- ընդգծել է փորձագետը:

Օբյեկտի մեկնարկային գինը չի բացահայտվում, աճուրդին մասնակցելու հայտերը ընդունվում են մինչև սույն տարվա նոյեմբերի 14-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները