Թրամփին փորձում են խաբեությամբ ներքաշել պատերազմի մեջ. Զարիֆ

15:38   19 Սեպտեմբեր 2019    432

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փորձում են պատերազմի մեջ ներքաշել Մերձավոր Արեւելքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարն այդպես Է արձագանքել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի արած այն հայտարարությանը, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհը, որում Վաշինգտոնը կասկածում Է Թեհրանին, «պատերազմի ակտ Է»:

«Պատերազմի ակտ» կամ քարոչզություն հօգուտ պատերազմի՞: «Բ խմբի» մնացորդները փորձում են խաբեությամբ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ: Հանուն իրենց իսկ բարօրության նրանք պետք Է աղոթեն, որ չստանան այն, ինչին ձգտում են»,-գրել Է Զարիֆը Twitter-ում:

Զարիֆը «Բ խումբ» Է համարում մի շարք քաղաքական գործիչների միավորումը, որոնց թվում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ բեն Նահայյանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները