2020-ին Ուկրաինան մոտ 17.7 միլիարդ դոլար կհատկացնի պետական պարտքի մարմանը

15:52   19 Սեպտեմբեր 2019    368

Ուկրաինայի ֆինանսների նախարարության «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նշված է, որ 2020-ին Ուկրաինան մոտ 438 միլիարդ գրիվնա (17.7 միլիարդ դոլար) կհատկացնի պետական պարտքի մարմանը:

Առանձնացված գումարից 145.2 միլիարդ գրիվնա (5.8 միլիարդ դոլար) կհատկացվի պետական պարտքի սպասարկմանը, 292.9 միլիարդ գրիվնա (11,8 միլիարդ դոլար) պետական պարտքը մարելու համար:

Առանձնացված գումարը կկազմի 2020 թվականի բյուջեի եկամուտների 40․6%-ը և բյուջեի ընդհանուր ֆոնդի 45․5%-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները