Փարիզի Վո լը Վիկոնտ դղյակից 2 մլն եվրոյի թանարժեք իրեր եւ կանխիկ դրամ են գողացել

16:49   19 Սեպտեմբեր 2019    799

Մի խումբ անհայտ անձինք սեպտեմբերի լույս 19-ի գիշերը Փարիզի հարավ - արեւելքում ներթափանցել Է XVII դարի դղյակի տարածք եւ տարել 2 միլիոն եվրո ընդհանուր գումարի զարդեր եւ փող:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները: Դղյակի համալիրի շինություններից մեկում այդ պահին գտնվել են դրա սեփականատերերը՝ տարեց զույգ:

Հափշտակիչները կապկպել են նրանց, նրանք վնասվածքներ չեն ստացել: Ոստիկանությունը որոնում Է վեց հանցագործի: Խոսքը վերաբերում Է Վո լը Վիկոնտ պալատ-դաստակերտին, որն ամենամեծ մասնավոր սեփականություններից մեկն Է Ֆրանսիայում: Համալիրի տարածքն զբաղեցնում Է շուրջ 500 հեկտար:

Պալատը կառուցվել Է 1656-ից մինչեւ 1661 թվականը Նիկոլա Ֆուկեի համար, որ ֆինանսական հարցերով Էր զբաղվում Լյուդովիկոս XIV-ի պալատում: Դղյակը բաց Է զբոսաշրջիկների այցելության համար: Տերերն զբաղեցնում են դղյակի համալիրի միայն մի մասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները