Facebook-ը տեսակապի համար սարքերի նոր մոդելներ Է ներկայացրել

22:55   19 Սեպտեմբեր 2019    664

Facebook կորպորացիան նորացրել Է տեսակապով խոսելու համար իր Portal սարքերի շարքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 18-ին հրապարակվել Է նրա կայքում:

Facebook-ը Portal անվանումով սմարթ-դինամիկներ՝ Էկրանով եւ խցիկով, առաջին անգամ ցուցադրել Է 2018 թվականի հոկտեմբերին՝: Այն ժամանակ ընկերությունում հայտարարեցին, որ սարքերը նախատեսված են տեսակապով խոսելու համար, օրինակ՝ Messenger հավելվածի օգնությամբ:

Ընկերությունն սկզբնապես ներկայացրել Է երկու մոդել. 10 դյույմ (25,4 սանտիմետր) անկյունագծով դիսփլեյ ունեցող Portal-ը եւ Portal+-ը՝ 15,6 դյույմ (39,6 սանտիմետր) անկյունագծով: Սարքերի ծրագրային ապահովումը թույլ Է տալիս որոշել, թե քանի մարդ Է սենյակում գտնվում զրույցի ժամանակ, եւ խցիկը ֆոկուսավորել նրանց վրա: Սեպտեմբերի 18-ին Facebook-ը ցուցադրել Է ստանդարտ Portal՝ նոր դիզայնով, ինչպես նաեւ ութդյույմանոց (20,36 սանտիմետր) Էկրանով Portal Mini-ն:

Բացի այդ, ընկերությունն առաջին անգամ ցուցադրել Է Portal TV անվանումով սարքը: Սա հեռուստացույցի՝ Էկրան չունեցող կցուրդ Է՝ խցիկով եւ միկրոֆոնով: Հեռուստացույցին միացնելիս սարքը թույլ Է տալիս դրանով խոսել տեսակապով եւ պատկերի նկատմամբ կիրառել լրացված իրականության Էֆեկտներ: Ընկերությունում նշում են, որ Portal սարքերը երկու օգտատերերի թույլ են տալիս միաժամանակ միեւնույն տեսանյութը դիտել Facebook Watch հարթակում:

Եթե զրուցակիցները ցանկանում են կարծիքներ փոխանակել դիտած տեսանյութի վերաբերյալ, ցուցադրությունն ինքնաբերաբար կանգ Է առնում: Facebook-ում հավաստիացրել են, որ Portal-ը մշակելիս հատուկ ուշադրություն են հատկացրել սարքերի սեփականատերերի անձնական տեղեկատվության պաշտպանությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները