Վրաստանի նախագահը սկանդալի էպիկենտրոնում՝ կապված օգոստոսին իրականացրած համաներման հետ

17:20   19 Սեպտեմբեր 2019    334

Վրաստանի նախագահը օգոստոսի 28-ին «Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի» կապակցությամբ իրականացրած համաներումից հետո հայտնվել է սկանդալի կենտրոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաներման հետևանքով ազատության մեջ էին հայտնվել մարդասպանության համար դատապարտված 2 անձինք, ինչը քաղաքական ու հասարակական բուռն արձագանքի տեղիք էր տվել:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուարբիշվիլին երեկ համաներման մորատորիում է հայտարարել՝ գտնելով, որ համաներման օրենքի փոփոխությունը պետք է ներառվի առաջիկա օրենսդրական փոփոխություններում: Խորհրդարանական ընդդիմությունը համաներման գործընթացում բացահայտ կոռուպցիոն գործընթաց է նկատել՝ պահանջել է գլխավոր դատախազությանը ընդգրկել գործընթացին և օրակարգ է մտցրել նախագահի հրաժարականի հարցը:

Ի դեպ, համաներման կոռուպցիոն ցանկի ձևավորման մեջ կասկածվում է նախագահի խորհրդարանական քարտուղարը:

Նախագահի մորատորիումի հայտարարությանը զուգահեռ, նրա աշխատակազմի շենքի մոտ, տեղի է ունեցել բողոքի ցույց: Երիտասարդ ակտիվիստները սև հագուստով և դիմակներով իրենց բողոքն են հայտնել նախագահի համաներման դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները