Ոստիկանը հրազենային կրակ է բացել գործընկերների վրա

17:29   19 Սեպտեմբեր 2019    330

Մոսկվայում ոստիկանը, ով կասկածվում էր կաշառք վերցնելու մեջ, հրազենային կրակ է բացել գործընկերների դեմ «Ռյազանսկիյ պրոսպեկտ» մետրոյի կայարանի մոտ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ոստիկանը սկսել է իրավապահների ուղղությամբ կրակել այն ժամանակ, երբ վերջիններս փորձել են իրեն բերման ենթարկել։

Նա վնասազերծված է եւ ձերբակալված։ Հարուցվել է քրգործ՝ իրավապահ համակարգի աշխատակցի կյանքի դեմ ոտնձգություն կատարելու հանցանքի հատկանիշներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները