ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան պլանավորում Է Պարսից ծոցի պարեկումն սկսել նոյեմբերին. Kyodo

17:55   19 Սեպտեմբեր 2019    461

ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծվող միջազգային կոալիցիան պլանավորում Է այս տարվա նոյեմբերին սկսել Պարսից ծոցի պարեկումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Kyodo-ի աղբյուրի տվյալներով, որը մասնակցել Է այս թեմայով սեպտեմբերի 16-ին Բահրեյնում անցկացված կոնսուլտացիաներին, պարեկման համար գործի կդրվի 55 նավ:

Նշվում Է, որ կոնսուլտացիաները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի նավի վրա, դրանց մասնակցել են 28 երկրի, ներառյալ Ճապոնիայի, ներկայացուցիչները:

Միեւնույն ժամանակ ընդգծվում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջադրված այդ պլանի իրագործումը կարող Է դժվարությունների բախվել, քանի որ կոալիցիայի մեջ մտնելու մտադրության մասին ներկայում հայտնել են միայն Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները