Իսրայելում «Կախոլ-Լավան»-ի առաջնորդը խոստացել Է կազմել միասնության կառավարություն եւ գլխավորել այն

18:56   19 Սեպտեմբեր 2019    252

«Կախոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքի առաջնորդ Բենի Գանցը հինգշաբթի օրը խոստացել Է սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով կազմել միասնության կառավարություն եւ գլխավորել այն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես մտադիր եմ լայն լիբերալ կառավարություն ստեղծել եւ գլխավորել այն»,- հայտարարել Է Գանցը Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են Իսրայելի հեռուստատեսության հիմնական ալիքները:

«Կառավարության կազմումն արդեն սկսվել Է: Ես ինքս կվարեմ (կառավարությունը կազմելու շուրջը) բանակցությունները եւ չեմ ենթարկվի ճնշման»,- շարունակել Է Գանցը: Սեպտեմբերի 19-ին ավելի վաղ Նաթանյահուն դիմել Է Գանցին եւ նրան լայն միասնության կառավարություն ստեղծելու կոչ արել:

Վերջին տվյալներով՝ ձայների 97 տոկոսի հաշվումից հետո «Կախոլ-Լավանն» ստանում Է 33 տեղ Կնեսետի 120 տեղից, «Լիկուդ» կուսակցությունը՝ 31 տեղ: Աջ կուսակցությունների դաշինքը, որոնց վրա կարող Է հենվել Նաթանյահուն կոալիցիա ստեղծելու համար, կարող Է խորհրդարանում 55 տեղի հույս ունենալ, իսկ կենտրոնամետ եւ ձախ կուսակցությունները՝ «Կախոլ-Լավանի» գլխավորությամբ՝ 57 տեղ, նշում Է Haaretz թերթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները