Facebook-ն աշխատում է խելացի ակնոցների վրա

21:25   21 Սեպտեմբեր 2019    866

Facebook ընկերությունն աշխատում է խելացի ակնոցների վրա, որոնք ապագայում կարող են փոխարինել սմարթֆոններին, հաղորդում է CNBC- ն:

Նախագիծը կրում է Orion պայմանական անվանումը, դրա վրա աշխատում է Facebook Reality Labs հատուկ ստորաբաժանումը:

Ենթադրվում է, որ ակնոցները պետք է փոխարինեն սմարթֆոններին. դրանց օգնությամբ օգտվողները կկարողանան զանգեր, տեղեկություններ ստանալ ոչ մեծ էկրանին և ուղիղ հեռարձակումներ իրականացնել սոցցանցերում:

Նշվում է, որ Facebook-ն ակնոցների վրա աշխատում է վերջին մի քանի տարիներին, բայց այժմ խնդիրներ են առաջացել:

Դժվարություններից մեկը սարքի չափերի կրճատումն է այն սպառողների համար գրավիչ և հարմար դարձնելու նպատակով: Այդ պատճառով սոցցանցը համագործակցում է իտալական Luxottica ընկերության հետ, որը մասնագիտացած է ակնոցների դիզայնի մեջ:

Facebook-ը ակնկալում է ավարտել աշխատանքները և սարքը ներկայացնել 2023-2025 թթ. ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, երաշխիքներ չկան, որ աշխատանքը ժամանակին կավարտվի, գրում է CNBC-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները