Նոր Զելանդիայի վարչապետը Տոկիո ժամանելուն պես Ճապոնիան շփոթել է Չինաստանի հետ

21:08   19 Սեպտեմբեր 2019    227

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը նախօրեին սկսել է երկրի առաջնորդի կարգավիճակում իր առաջին պաշտոնական ուղևորությունը դեպի Ճապոնիա:

Ճապոնիա ժամանելուն պես Արդերն այն շփոթել է Չինաստանի հետ: «Աներևակայելի հիասքանչ պահ է Նոր Զելանդիայի, ինչպես նաև Չինաստանի հետ մեր հարաբերությունների համար, ներողություն եմ խնդրում, Ճապոնիայի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նորզելանդացի վարչապետը՝ ինքն իրեն ուղղելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդերն իր շփոթմունքը պատճառաբանել է երկար չվերթից հետո հոգնածությամբ, քանի որ լրագրողների հետ զրույցի պահին հենց նոր էր ոտք դրել ծագող արևի երկիր:

«Հասկանում եք, ես շարունակ ճանապարհորդում եմ և հենց այս պահին կանգ առա այստեղ»,- ասել է նա:

Ճապոնիան երեք ժամով հետ է Նոր Զելանդիայից, իսկ Օքլենդից Տոկիո չվերթը 11 ժամ է տևում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները