Ամեն տարի աշխարհում 2,8 մլն հղի կին և նորածին է մահանում. ԱՀԿ

21:16   19 Սեպտեմբեր 2019    222

Ամեն տարի աշխարհում 2,8 մլն հղի կին և նորածին է մահանում, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվությանը:

«Կանայք և նորածինները ծննդաբերության ժամանակ և դրանից անմիջապես հետո ավելի խոցելի են: Մասնագետների գնահատմամբ` յուրաքանչյուր 11-րդ վայրկյանին, իսկ տարեկան կտրվածքով յուրաքանչյուր տարի 2,8 միլիոն հղի կին և նորածին է մահանում. նրանց մեծամասնության մահվան պատճառը հնարավոր է կանխարգելել»,- ասվում է կազմակերպության հաշվետվության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի մեծ տարիքի երեխաները նույնպես ռիսկային խմբում են: 2018 թվականին աշխարհում մահացել է մինչև 15 տարեկան 6,2 միլիոն երեխա: Ընդ որում` երեխաներից 5,3 միլիոնը մահացել են կյանքի առաջին հնգամյակում: 2017 թվականին հղիության և ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունների հետևանքով մահացել է ավելի քան 290 հազար կին:

Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ չնայած վերջին տարիներին նշմարվող առաջընթացին և երեխաների մահացության թվի կրճատմանը` մահացության վտանգը երեխայի ծնվելուց անմիջապես հետո և կյանքի առաջին տարիներին դեռևս մեծ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները