Միլանում ամբողջովին մերկ վաճառողներով խանութ է բացվել

21:34   19 Սեպտեմբեր 2019    282

Միանգամայն մերկ վաճառողներով արտասովոր խանութ է հայտնվել Միլանում:

Խանութը գտնվում է Corso di Porta Ticinese 62 հասցեում և նախատեսված է «Մերկ և վախեցած» ռեալիթի շոուն գովազդելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախօրեին երկրում մեկնարկել է ծրագրի նոր սեզոնը, որին էլ նվիրված է արտասովոր խանութը:

Բացի մերկ վաճառողներից, խանութը զարմացնում է ապրանքներով: Այստեղ կարելի է գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է վայրի բնության մեջ գոյատևելու համար, ինչպես անում են ծրագրի մասնակիցները:

Խանութը վաճառում է ջահեր, հագուստի փոխարեն արևադարձային տերևներ, կրակ պատրաստելու կայծքարեր և այլն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները