ԱՄՆ-ում ատամի ցավի դեմ միջոցը կնոջ արյունը կապույտ է դարձրել

21:55   20 Սեպտեմբեր 2019    444

Նյու Յորքի 25-ամյա բնակչուհու արյունը կապույտ է դարձել ատամի ցավի դեմ դեղամիջոց օգտագործելուց հետո:

Կինն առանց բժշկի հետ խորհրդակցելու, տեղի դեղատներից մեկից գնել է ցավազրկող, որը բենզոկաին է պարունակում: Քնելուց առաջ նա խմել է գրեթե ամբողջ տարան:

Առավոտյան ինքնազգացողության վատթարացման պատճառով դիմել է բժիշկներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բուժաշխատողները որոշել են նրա զարկերակից արյուն վերցնել և ցնցվել են՝ տեսնելով մուգ կապույտ արյուն: Կնոջ ոտքերը ևս կապտել էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները