Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել քիմիական գործարանում

22:38   19 Սեպտեմբեր 2019    280

Ստամբուլում սեպտեմբերի 19-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, ինչի հետևանքով տուժել են ձեռնարկության մի քանի աշխատակից և երկու հրշեջ փրկարարներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նախ հրդեհ է բռնկվել գործարանի տարածքում, որին հաջորդել է մետաղական տակառներից մեկի պայթյունը: Պայթյունի հետևանքով մի քանի աշխատակիցներ այրվածքներ են ստացել: Զոհերի մասին դեռևս հաղորդում չի ստացվել:

Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել հրդեհի բռնկման պատճառ: Ներկայում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները