Լոնդոնում կինեմատոգրաֆի երկրպագուների համար աճուրդ կանցկացվի

09:02   20 Սեպտեմբեր 2019    254

Լոնդոնի բնակիչներն անձամբ կարող են կուլտային ֆիլմերի նկարահանման հարթակներից յուրատեսակ ցուցանմուշներ տեսնել։

Բրիտանական մայրաքաղաքում սեպտեմբերի վերջին աճուրդի կդրվեն սաղավարտը՝ «Աստղային պատերազմներ»-ից, Ջոկերի հագուստը եւ կինոինդուստրիայի այլ արտեֆակտներ, իսկ առայժմ կազմակերպիչները դրանք դրել են համընդհանուր ցուցադրության, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գլխավոր ցուցանմուշը «Աստղային պատերազմներ»-ի ամենաառաջին ֆիլմի սաղավարտն է, որը դարձել է սագայի ամենաճանաչվող խորհրդանիշներից մեկը։ Այն միայն էկրանին էլեգանտ եւ ֆուտուրիստական տեսք ունի, իսկ իրականում անհամեմատ պարզ է։

Սաղավարտի համար կազմակերպիչները ակնկալում են ստանալ 200 000 ֆունտ։

Մյուս ցուցանմուշների շարքում են Տի-Ռեքսի գանգը, Ջոկերի համազգեստը եւ կացինը, որով Ջեկ Նիքոլսոնը «Փայլատակում» ֆիլմում ջարդում է դուռը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները