Ֆիլիպիններում կրիպտոարժույթը կվաճառեն 6000 առեւտրային կետերում

09:15   20 Սեպտեմբեր 2019    246

Abra հավելվածը սկսել է Ֆիլիպիններում 6000 առեւտրային կետերում, այդ թվում 7-Eleven խանութներում կրիպտոարժույթի վաճառքը: Դեպոզիտի նվազագույն ծավալը կազմում է 500 պեսո (10 դոլար), իսկ մեկ օրվա ընթացքում թվային գումարներ կարելի է ձեռք բերել 100 000 պեսոյի (1900 դոլար) չափով:

Գնորդների համար վարձատրությունը կկազմի 2%, գրում է ՌԲԿ-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ֆիլիպիններում Abra-ի օգտատերերը կկարողանան պեսո փոխանցել կրիպտոարժույթով կամ ներդրումներ անել պոպուլյար ակցիաներում, օրինակ՝ Google, Amazon եւ Facebook: Այդպիսով նրանք կապիտալը մեծացնելու համար նոր հնարավորություններ կստանան»,- հայտարարել է Abra-ի ղեկավար Բիլլ Բագրիդտը:

Այժմ հավելվածում կա 30 կրիպտոարժույթ եւ ավելի քան 50 ֆիատային արժույթ: Ֆիլիպիններում առեւտրային կետերում թվային գումարների վաճառքը հնարավոր է դարձել տեղական ECPAY վճարային համակարգի հետ համաձայնության կնքման շնորհիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները